Հաջողության պատմություններ
10.02.2010թ. Տավուշի ՇՊԱԿ է դիմել քաղաքացի Ե.Մուրադյանը, հայտնելով, որ 1990թ. ամուսինը գնել է հողատարածք, որի նկատմամբ մինչև այսօր չունի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
Արարատի գյուղերից մեկում անհայտ շինարարական կազմակերպության կողմից, առանց հիմնավոր պատճառի քանդվել էին խմելու ջրի խողովակաշարերը, ինչի հետևանքով բնակչության համար գյուղի փողոցները դարձել էին անսարք և անանցանելի:
Արարատ քաղաքի բնակչուհի Մ.Ստեփանյանը, ելնելով նյութական ծանր դրությունից, պարտքով գումար էր վերցրել մեկ այլ քաղաքացուց, որը կազմում էր 1000 ԱՄՆ դոլար: Գումարը վերցնելուց Մ.Ստեփանյանը ստացական էր ստորագրել և հանձնել պարտատիրոջը: Որոշ ժամանակ անց Մ.Ստեփանյանը, որպես պարտքի մի մասի մարում, որոշակի գումար է տվել պարտատիրոջը, վերջինս էլ այդ գումարը վերցրել էր որպես տոկոսներ և չէր նվազեցրել ընդհանուր գումարից:
2009 թվականի հունիս ամսին ՀՀ Արագածոտնի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն է դիմում Աշտարակ քաղաքի բնակիչ Ա. Ասատրյանը՝ խնդրելով իրականացնել վերջինիս շահերի պաշտպանությունը:
Քաղաքացին դիմելով Ապարանի Շահերի պաշտպանության և աջակության ընդունարան` հայտնեց, որ իրեն պատկանող BMW 5301 մակնիշի ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի մեջ նշված է 88/120 ձիաուժ հզորությամբ շարժիչ, սակայն համապատասխան վարչական շրջանի իրավասու մարմինը նրա մեքենայի գույքահարկը հաշվարկել է 180 ձիաուժ հզորությամբ, որը կազմում է մոտ 246.856 ՀՀ դրամ, այնինչ 120 ձիաուժը կազմում է ընդամենը 62.760 ՀՀ դրամ:
Աբովյան քաղաքի բնակիչ տիկին Գոհարը տարիներ առաջ պարտքով խոշոր գումար էր տվել իր ծանոթներից մեկին: Ինչ-ինչ պատճառներով պարտապանը իրեն այդ գումարը չէր վերադարձրել: Գումարի բռնագանձման պահանջով՝ տիկինը դիմել էր դատարան և վերջինիս հայցը բավարարվել էր:
2010 թ. փետրվարի 4-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց Լոռու մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:
Արարատ քաղաքի բնակիչ Միրզա Մարկոսյանը դիմել էր Արարատի շահերի պաշտպանության և աջակցության ընդունարան և հայտնել, որ իր կենսաթոշակը 2 ամիս է չի ստանում: Պատճառը կայանում էր նրանում, որ Արարատ քաղաքի փոստի աշխատակիցները նրան անընդհատ հետ են ուղարկում` պատասխանելով, որ նա արդեն ստացել է իր կենսաթոշակը և ստորագրել ստացած գումարի դիմաց:
Երբ ծնողները Երևան բերեցին իրենց նորածին երեխային բուժելու, նրանք պատկերացում չուներին, թե իրենց չեն թողնի մնալ հիվանդանոցի համապատասխան մասնաշենքում իրենց հիվանդ երեխայի հետ: Ընտանիքը Գեղարքունիքի մարզից Երևան էր եկել, որպեսզի իր մեկ ամսեկան աղջիկը կարողանա ստանալ անհրաժեշտ բժշկական օգնությունը: Ի զարմանս իրենց` հիվանդանոցի աշխատակիցները կաշառք պահանջեցին` թույլատրելու համար մորը մնալ երեխայի հետ հիվանդանոցում և սպառնացին հիվանդանոցի տարածքից նրան դուրս հանել, եթե չտան կաշառքը:
Գեղարքունքի ՇՊԱԿ-ը կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները ուժեղացնելու նպատակով օգտագործում է մարզում առկա բոլոր հնարավոր ռեսուրսները, համագործակցում գործող տարաբնույթ պետական և ոչ պետական կառույցների հետ: