Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում քննարկում են գողացված ակտիվների վերադարձի նախագիծը

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին կոռուպցիոն բնույթի  հանցագործությունների կատարման հետևանքով հանրությունից գողացված ակտիվները վերադարձնելու միջազգային փորձը: 

Դասը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Նարեկ Ենոքյանը:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ակտիվների վերականգնումը տեղի է ունենում հետևյալ  4 փուլերով. 

Նախաքննության փուլ: Քննիչը տեղեկատվություն է ստանում կատարված հանցագործության կամ գողացված ակտիվի վերաբերյալ և սկսում է հետախուզություն իրականացնել բացահայտելու համար ստացված տեղեկատվության հավաստիությունը:  Այս փուլում ֆինանսական հետախուզությունը բացառիկ նշանակություն ունի բացահայտելու, թե արդյոք նախնական տեղեկատվությունը հավաստի տվյալներ է հաղորդում գողացված ակտիվների և դրանց պոտենցիալ գտնվելու վայրի վերաբերյալ: Այս փուլում էական նշանակություն ունի հետևյալ հարցի պատասխանը. Արդյոք հանցագործություն է տեղի ունեցել և ով է կատարել նշյալ հանցագործությունը: 

Դատաքննության փուլ. Այս փուլ սկսվում են այն ժամանակ, որբ քննչական և դատախազական մարմինները ավարտել են իրենց գործը և գործը դատարանին հանձնել: Այս փուլը իր մեջ ներառում է դատավարությունը և  վճռի կամ դատավճռի հրապարակումը: Եթե մեղադրյալ դատապարտվում է հանցագործության կատարման մեջ, դատարանը եզրափակիչ դատական ակտում որոշում է կայացնում բռնագանձել հանցագործության կատարման հետևանքով ձեռք բերված ակտիվները: Իրավական ակտի անբողոքարկելիության պարագայում ակտիվների կարգավիճակը «սառեցված»-ից փոխակերպվում է «բռնագանձվող»-ի:

Վերադարձի փուլ:  Ակտիվները վերադարձվում են իրենց օրինական սեփականատերերին հաշվի առնելով միջազգայնորեն ճանաչված  ակտիվներ կիսելու պարտավորությունները և բարեխիղճ երրորդ անձանց իրավունքները: Այս փուլում կարևոր է որոշել վերադարձի ենթակա ակտիվների ծավալը և մեթոդները:

Ըստ փորձագետի «Մեղադրական դատավճռի հիման վրա բռնագանձում իրականացնելիս պարտադիր պայման է հանդիսանում մեղադրական դատավճռի առկայությունը, որի հիման վրա էլ իրականացվում է բռնագանձումը: Առանց մեղադրական դատավճռի բռնագանձում իրականացնելիս մեղադրական դատավճռի առկայությունը իմպերատիվ բնույթ չի կրում, բռնագանձման ընթացակարգի առկայությունը բավական է:  Նման ընթացակարգի առկայության պարագայում «Ողջամիտ կասկածի» սկզբունքը (beyond reasonable doubt)ի փոխարեն գործում է «Հավանականությունների հավասարակշռում» (balance of probabilities) սկզբունքը ինչը իրենից ենթադրում է, որ դատարանում «հաղթելու է» այն վարկածը, որի իրական լինելն ավելի հավանական է թվալու դատարանի համար»,-նշեց Նարեկ Ենոքյանը: