Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 8-րդ հոսքի ունկնդիրները քննարկել են դասընթացի առաջին 5 թեմաները

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 8-րդ հոսքի ունկնդիրները հուլիսի 21-ին քննարկել են դասընթացի առաջին 5 թեմաները, որոնք էին՝

  • Առաջնորդություն,
  • ՀՀ իրավական ակտերի համակարգը և իշխանության ճյուղերը,
  • Կոռուպցիայի հասկացությունը, տիպաբանությունը,
  • Հակակոռուպցիոն միջազգային իրավական նախաձեռնություններ և պայմանագրեր,
  • Կուալա Լումպուրի սկզբունքները։

Հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը մասնակիցների հետ քննարկեց թեմաների վերաբերյալ հանրության ընկալումները, դրանց զարգացման միտումները, փոփոխությունների հնարավորությունները։

Մասնակիցներին հնարավորություն տրվեց բարձրաձայնելու իրենց կողմից արված նկատառումները, թեմաների վերաբերյալ հետաքրքրող հարցերը։

Նշենք, որ այս փուլում դասընթացներն իրականացվում են առցանց տարբերակով։ Մի քանի թեմաների ամփոփիչ քննարկմանը մասնակիցների մի մասը կապվել էին նաև օնլայն ձևաչափով։

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Դպրոցի տեղեկատվական գործընկերը Iravaban.net մասնագիտական առցանց լրատվամիջոցն է: